Պողոսն ասում է, քանի որ Նրա սպասավորներն ենք, դրա համար հարկ էլ պիտի վճարենք։ Դրանից հետո Հռովմ 13։6-ում գալիս են հետևյալ զորեղ մտքերը.
«ՈՒրեմն ամենին վճարեցեք եղած պարտքը, ում որ հարկն է՝ հարկ, ում որ մաքս է՝մաքս, ում որ վախ է՝ վախ, ում որ պատիվ է՝ պատիվ»։
Այսինքն՝ պարտքը, հարկը, մաքսը, վախը, պատիվը շաղախված են սիրով։
Սրանից հետո ասվում է` ոչ ոքի ոչի՛նչ պարտական չմնաք՝ բացի իրար սիրելուց, որովհետև ընկերոջը սիրողը՝ ՕՐԵՆՔԸ ԿԱՏԱՐԵԼ Է։ Քանի որ այն «Մի շնացիր»-ը, «Մի սպանիր»-ը, «Մի գողացիր»-ը, «Մի սուտ վկայիր»-ը և «Մի ցանկանալը» և ՈՒՐԻՇ ԻՆՉ ՊԱՏՎԻՐԱՆՔ ԷԼ, ՈՐ ԿԱ, ԱՅՍ ԽՈՍՔՈՒՄՆ Է ԲՈՎԱՆԴԱԿՎՈՒՄ՝ Քո ընկերոջը սիրիր քո անձիդ պես։
Սերն իր ընկերոջը չար չի անի, ուրեմն օրենքի լրումը սերն է։ Եթե սիրում ես քո ընկերոջը, ուրեմն երբեք նրան չես խաբի, նրանից չես գողանա, նրա ունեցվածքը չես ցանկանա։ Միգուցե մե՞նք էլ Ղուկաս10։30-ի օրինական վերակացուի նման կհարցնենք` ո՞վ է իմ ընկերը։
Հիսուսն էլ պատասխանում է` ընկերը նա է, ով ավազակների (չարի) կողմից խոցված, մերկացրած, կիսամահ մարդուն օգնում է, խնամում է։ Այսինքն նա, ով ողորմություն է անում (Ղուկ10։37)։ Հիսուսն էլ ասաց վերակացուին` գնա, դու էլ այդպես արա։
Ինչպես տեսնում ենք, Աստծո սիրո օրենքը չի շղթայվում երկրի ստորին գաղափարներին, այլ միաբանում է մեր հոգու խորքում թաքնված մաքուր և ջինջ բաղձանքները՝ Աստծո վեհ սպասումներին։ Սիրո օրենքը բժշկում է, կարեկցում է, ներում է, օգնում է, համբերում է, և ոչ ոք չի կարող կասեցնել նրա ընթացքը։ Անում է ամեն բան բոլորի համար, որովհետև նրա աղբյուրը Արարչի մոտ է, որից են սկիզբ առնում և բխում բոլոր բարիքները։
Սիրո օրենքը սահման չի ճանաչում, այն բռնկվում ու հրդեհում է առանց չափման միավորի։
Սիրո օրենքի կատարողները չեն զգում բեռան ծանրությունը, եթե հնարավոր լինի, կուզենաին կատարել նաև այն, ինչը գերազանցում է իրենց իսկ ուժային սահմաններին։ Անկարելիությունը պարտվում է այդ օրենքի տակ, քանի որ ամեն բան թույլատրված է, ոչ ոք չի կարող ստիպել մեզ, որ դադարենք սիրելուց, այն երբեք չի սպառվում, այլ գնալով ստանում է նոր թափ և նոր երանգ՝ գրավելով նոր տարածքներ։ Սերն իր հրաշեջ կրակով ճանապարհ է բացում դեպի երկինք՝ խափանելով բոլոր արգելքները։
«Աստված իմ, Սեր իմ, Դու ամբողջովին իմն ես, իսկ ես՝ ամբողջովին Քոնը» (Երգ2։ 16):
Լինենք օրհնված Տիրոջ ստեղծած այս հիանալի օրվա մեջ, բարի լույս: